Ռուբեն Բանուչյանը Ֆեյսբուքում գրել է.
«- 2018 թ. դուք ստանձնել եք երկրի կառավարումը 29.800 կմ քառակուսի Հայաստանով և 12.000 կմ քառակուսի հայկական վերասկողությամբ Արցախով, բայց հիմա այն չկա…
ՔՊ — Այո այո, բայց Ալմա-Աթայի հռչակագրով Տեր-Պետրոսյանը ճանաչել էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:
— 2019-ին դուք այցելում էիք Արցախ, պարում Շուշիում, նուռ ուտում Աղդամում, վերջում էլ Վերածննդի հրապարակում բղավում «Արցախը Հայաստան է և վերջ»…
ՔՊ — Այո այո, բայց Ալմա-Աթայի հռչակագրով Տեր-Պետրոսյանը ճանաչել էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:
— 2020-ին դուք հայտարարում էիք, որ կարող էինք կանխել պատերազմը, բայց կունենայինք այս նույն իրավիճակը, իհարկե` առանց զոհերի:
ՔՊ — Այո այո, բայց Ալմա-Աթայի հռչակագրով Տեր-Պետրոսյանը ճանաչել էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:
— 2021-ին դուք ասում էիք, որ պիտի հասնել Շուշիի ու Հադրութի դեօկուպացիային:
ՔՊ — Այո այո, բայց Ալմա-Աթայի հռչակագրով Տեր-Պետրոսյանը ճանաչել էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:
— Շատ լավ: 2022-ին ի՞նչն էիք ճանաչում Պրահայում, եթե արդեն 1991-ին Ալմա-Աթայի հռչակագրով ճանաչվել էր ըստ ձեզ:
ՔՊ — Այո այո, շատ լավ հարց է, բայց Ալմա-Աթայի հռչակագրով Տեր-Պետրոսյանը ճանաչել էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»: