Ռուբեն Բանուչյան. Հաշիվ պահանջելու օրը գալու է

3267

Ռուբեն Բանուչյանը Ֆեյսբուքում գրել է.

«Մարտիմեկյան սպանդը կազմակերպեց Ռոբերտ Քոչարյանը, օգտվեց Սերժ Սարգսյանը, բացահայտումը պարտակեց Նիկոլ Փաշինյանը: Առաջին երկուսը գոնե անկեղծ էին իրենց հանցավոր մղումներում, գիտեմ՝ աբսուրդ է հնչում: Եվ ինչպես վերջինն էր ասում. «…դուք մարտի 1-ի արյունը չեք մարսելու, դուք խեղդվելու եք այդ արյան մեջ»: Ուրեմն ինքը ևս կխեղդվի այդ արյան մեջ, հոգ չէ, առաջին երկուսի հետ միասին կլինի դա: Կարող ենք ենթադրել, որ 2018-ի ապրիլ-մայիսյան իրադարձությունները կուլիսային պայմանավորվածության արդյունք էին, և իշխանափոխություն, առավել ևս հեղափոխություն չէին: Կարող ենք, որովհետև այդ մասին վերջինը մի առիթով ասում էր. «Շատերը համոզված են և ճիշտ են համոզված, որ 2008 թ. մարտի մեկի սպանությունները կբացահայտվեն միայն իշխանափոխությունից հետո։ Սա ճիշտ գնահատական է, պայմանով, եթե իշխանափոխություն ասելով նկատի ունենք իշխանափոխություն և ոչ թե իշխանության տրանսֆորմացիա կուլիսային պայմանավորվածությունների հիման վրա» (Նիկոլ Փաշինյան, 20.10.2014):

Այո, Նիկոլ Փաշինյանի ձեռքերը թաղված են մարտիմեկյան ոճրագործության մեջ, ինչպես որ թաղված է յուրաքանչյուր մեկինը, ով որևէ կերպ կարդարացներ այդ ոճրագործությունը: Եվ, փաստորեն, նրան պետք էին այդ տասը զոհերը քաղաքական կարիերա անելու համար: Ռոբերտ Քոչարյանն արդեն արդարացված է այս գործով, Մնացական Մարտիրոսյանը պաշտոնի առաջխաղացում ունի: Ուրեմն ի՞նչ տարբերություն Նիկոլի, Ռոբի, դատավոր Մացոյի, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի և նրանց հանցակիցների միջև. ճիշտ է՝ ոչ մի:

Իրենց սահմանադրական իրավունքն իրացնող խաղաղ ցուցարարների վրա դիմահար կրակահերթերը ուղղված էին Հայաստանի պետականության դեմ: Եվ այն, ինչ ունենք այսօր, տրամաբանական հանգրվան էր:

Հաշիվ պահանջելու օրը գալու է»:

Նախորդ հոդվածըԻմ նկատմամբ քրեական հետապնդումն ուղղորդում է անձամբ Փաշինյանը. Դավիթ Տոնոյան
Հաջորդ հոդվածըՀայ Ազգային Կոնգրեսի հայտարարությունը