Ռուբեն Բանուչյան. Նիկոլ Փաշինյանը և իր աջակիցները թող հիշեն

941

Ռուբեն Բանուչյանը Ֆեյսբուքում գրել է.

«Փաշինյանը Տեր-Պետրոսյանին մեղադրում է Արցախը ազատագրելու մեջ։ Ես չգիտեմ՝ պատմությունը մեկ այլ ղեկավարի տեսել է այս տեսքով և նմանությամբ, ինչպիսին է Փաշինյանը իր գործողություններով հանդերձ։ Ես գիտեմ մի բան հստակ․ երբ Տեր-Պետրոսյանի գլխավորած ՀՀՇ-ն ինքնապաշտպանական խմբեր էր ձևավորում, դա անում էր մի պարզ պատճառով․ Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքվում ցեղասպանվում էին մեր հայրենակիցները, և նրանց փրկելու միակ միջոցը զենք վերցնելն էր։

Իսկ Նիկոլ Փաշինյանը և իր աջակիցները թող հիշեն, որ «…հայ ժողովուրդը այլևս Դեր Զորի ճամփորդ չի դառնալու» արտահայտությունից հետո ինքնիշխանության մասին բարձր ճառերով Արցախի ժողովրդին ուղեկցեցին ջարդի ճանապարհով»։

Նախորդ հոդվածըԱրայիկ Մանուկյան. Տեր-Պետրոսյանի գիտական աշխատությունները կարդալու և հասկանալու համար երևի մի կյանքը չի բավականացնի
Հաջորդ հոդվածըՆարեկ Սարգսյան. Խոսքս ուղղում եմ բոլոր ՔՊ-ականներին