‘Ռուբեն Հակոբյանի և Սուքիաս Ավետիսյանի հետ կապված միջադեպի վերաբերյալ նյութերը կուղարկվեն ՀՔԾ’

1054

2013թ. փետրվարի 18-ին` ժամը 17:45-ի սահմաններում Գյումրու թիվ 34/36 ընտրատեղամասում ԱԺ պատգամավորներ՝ Ռուբեն Հակոբյանի եւ Սուքիաս Ավետիսյանի մասնակցությամբ արձանագրված միջադեպի քննությունը կիրականացնի ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամլո ծառայությունը:

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը, տեղեկացնում ենք, որ միջադեպի վերաբերյալ ոստիկանություն հաղորդում է ներկայացրել նաեւ թիվ 34/36 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը եւ ոստիկանության ՔԳՎ Շիրակի մարզի քննչական բաժնում նախապատրաստվել են նյութեր։

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ, պահանջվել են ոստիկանությունում նախապատրաստված նյութերը եւ կուղարկվեն ՀՀ հատուկ քննչական ծառայություն։

Հիշեցնենք, որ երեկ Գյումրու 34/36 տեղամասում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի և ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի միջև տեղի ունեցած վիճաբանություն, որի արդյունքում` Ռուբեն Հակոբյանը բերման էր ենթարկվել ոստիկանություն և քիչ անց ազատ արձակվել:

Նախորդ հոդվածը‘Ահմադինեժադը սպառնացել է տապալել նախագահական ընտրությունները’
Հաջորդ հոդվածը‘Միսիսիպի նահանգում ստրկությունը վերացրել են ‘