‘
«Ժառանգություն» խմբակցության հրավիրած արտահերթ նիստում միայն մեկ օրակարգային հարց է լինելու՝ հետընտրական զարգացումներ: Այս մասին iLur.am-ին հայտնեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
Մեր հարցին, թե որ խմբակցություններն են միացել նախաձեռնությանը, Հակոբյանն ասաց՝ այդ հարցը դեռ քննարկման փուլում է: Նա անուններ չնշեց: Նրա խոսքով՝ արտահերթ նիստը, հնարավոր է՝ հրավիրվի հաջորդ շաբաթվա առաջին օրերին:
Երեկ «Ժառանգության» մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը iLur.am-ին հայտնել էր, որ նախաձեռնությանն արդեն իսկ միացել է «Դաշնակցությունը»:
‘