‘Ռուբեն Հայրապետյանը հերքում է, որ ինքը Ռուբեն Հայրապետյանն է’

1248

iLur.am-ի թղթակիցը զանգահարել էր ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին՝ մեկնաբանություն ստանալու համար, թե արդյոք ճի՞շտ է այն տեղեկությունը, որ վերջինս ՀՖՖ-ի բժիշկ Վարդան Հովասափյանին հեռացրել է աշխատանքից՝ նախապես դաժան ծեծի ենթարկելով նրան: Ականատեսների վկայությամբ՝ ծեծված բժիշկը ծանր վիճակում՝ դեմքը կարված, ծնոտը կոտրած, դուրս էր եկել ֆեդերացիայից և պատասխանելով ընկերերից մեկի հարցին, թե ով է արել՝ ասել էր՝ «Ռուբեն Հայրապետյանը»:

iLur.am-ի հետ զրույցում մարդը, ով պատասխանեց զանգին, իմանալով, որ զանգահարողը ԶԼՄ-ի ներկայացուցիչ է,  հերքեց, որ ինքը Ռուբեն Հայրապետյանն է:  Պատասխանելով այն հարցին, թե այդ դեպքում, ում հետ է խոսում՝ ասաց. «Կարելի՞ է չզեկուցեմ» և անջատեց հեռախոսը:

iLur.am-ի թղթակիցը կրկին զանգահարեց նույն համարին, զանգին պատասխանեց ինչ-որ կին, որն ասաց, թե Ռուբեն Հայրապետյանը զբաղված է: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք քիչ առաջ Ռուբեն Հայրապետյա՞նն էր խոսում մեզ հետ՝ ասաց.

«Հա, հեռախոսը թողեց, դուրս եկավ…»

Նախորդ հոդվածը‘Թուրքիան տարհանում է սիրիական սահմանի հարևանությամբ գտնվող գյուղերի բնակիչներին’
Հաջորդ հոդվածը‘Ծառուկյանը Գյումրիում մեքենաներ է նվիրել, առանձնազրույց անցկացրել և հորդորել է չշտապել’