‘Ռուբեն Հայրապետյանը Վարդան Մինասյանին թույլ չի տվել գլխավորել «Կուբանը». «Իզվեստիա»’

662

Կրասնոդարի «Կուբանի» ղեկավարությունը Յուրի Կրասնոժանին պաշտոնանկ անելուց հետո թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում ցանկացել է տեսնել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանին, տեղեկացնում է «Իզվեստիան»:

Սակայն ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը դեմ է արտահայտվել հավաքականը եւ ակումբը համատեղելու գաղափարին: Հայրապետյանի կարծիքով, Հայաստանի ազգային հավաքականը կարող է բարձր արդյունքների հասնել եւ շարունակել աճել, եթե այդ աշխատանքին բավական մեծ ժամանակ հատկացվի, իսկ զուգահեռ այլ ակումբում աշխատանքը կարող է մարզիչի համար այդ նպատակներին հասնելու խոչընդոտ հանդիսանալ:

Ըստ ռուսական պարբերականի, Կրասնոժանից հետո Մինասյանի թեկնածությունը «Կուբանի» գլխավոր մարզիչի պաշտոնում ակումբի ղեկավարության համար եղել է ամենացանկալի տարբերակը: Սակայն Մինասյանը ստիպված է եղել ենթարկվել ՀՖՖ-ի ղեկավարի պահանջին, քանի որ դեռեւս մտադիր չէ ավարտել իր գործունեությունը ազգային հավաքականում:

Արդյունքում կրասնոդարյան ակումբի ներկայացուցիչները թիմ են հրավիրել բելառուս Լեոնիդ Կուչուկին: 53-ամյա մասնագետն այսօր պաշտոնապես ներկայացվել է թիմին՝ որպես նոր գլխավոր մարզիչ:

Նախորդ հոդվածը‘Իտալիայում դիմակահանդեսը 5 տարեկան երեխայի մահվան պատճառ է դարձել’
Հաջորդ հոդվածը‘Երևանում տեղաց այս տարվա առաջին ձյունը (տեսանյութ)’