‘Ռուբեն Հայրապետյանը վերընտրվեց ՀՖՖ նախագահի պաշտոնում’

1181

«Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» շքասրահում երեկ ավարտվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 13-րդ ժողովը:

Բաց քվեարկության արդյունքում, Ռուբեն Հայրապետյանը միաձայն վերընտրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում:  Ռուբեն Հայրապետյանին ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել էին ՀՖՖ անդամ 8 ակումբներ,- հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Տեղի ունեցել նաեւ ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամների ընտրություն: Ընտրվել է 16 անձից բաղկացած Գործադիր կոմիտե: Առաջին անգամ ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամ  են ընտրվել «Ալաշկերտ» ակումբի նախագահ Բագրատ Նավոյանը  և ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար, գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը:

Գործադիր կոմիտեում վերընտրվել են Սամվել Ալեքսանյանը, Սուքիաս Ավետիսյանը, Թովմաս Գրիգորյանը, Վիկտոր Դալլաքյանը, Լեւոն Հասրաթյանը, Կարեն Հարությունյանը, Կառլոս Ղազարյանը, էդուարդ Ղազարյանը, Աշոտ Մանուկյանը, Էդիկ Մարգարյանը, Տարոն Մարգարյանը, Արմեն Մինասյանը, Արտակ Մնացականյանը եւ Արման Սահակյանը:

Նախորդ հոդվածը‘«Ռեալը»-«Մալագա»՝ 3:1 (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Կլոպ. «Այսօր երկրպագուները հիանալի էին, սակայն պատճառը ոչ թե ես եմ, այլ թիմի հրաշալի խաղը»(տեսանյութ)’