‘Ռուբեն Հայրապետյան. Ի՞նչ եք ուզում ինձանից’

1375

Ռուբեն Հայրապետյանը վերջերս իր աղմկահարույց հարցազրույցում ասել էր, որ ինքը մասնակցել է Արցախյան պատերազմին ու մանրամասները հարկ չի համարում նշել:

iLur.am-ը զանգահարեց ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին՝ պարզելու, թե  ո՞ր ջոկատում է նա կռվել, ո՞ր մարտերին է մասնակցել, և ովքե՞ր են եղել ջոկատի հրամանատարները:

«Ձեզ հետ ի՞նչ լեզվով պետք է խոսել, ես նման հարցերի չեմ պատասխանում…», — վրդովվեց նա, իսկ լրագրողի այն հարցին, թե որն է չպատասխանլու պատճառը,  բորբոքված ասաց.

«Քանի որ մենք հավասար պայմաններում չենք, լսե՛ք, չեմ ուզում պատասխանել հարցին, ես ունեմ դրա իրավունքը, ի՞նչ եք ուզում ինձանից…»: 

Զրույցի վերջում նա ագրեսիվորեն ու գրեթե բղավելով «խնդրեց» լրագրողին այդ հարցը տալ իր մամլո ծառայությանը, իսկ երբ լրագրողը հարցրեց, թե ո՞րն է վերջինիս վրդովմունքի ու իր վրա բղավելու պատճառը, Ռուբեն Հայրապետյանը անջատեց հեռախոսը:

 

Նախորդ հոդվածը‘«Չելսի» — «ՔՊՌ» հանդիպումը կարող է սկանդալով սկսվել’
Հաջորդ հոդվածը‘Բողոքի ակցիա դատարանի շենքի առջև (ֆոտոռեպորտաժ)’