‘Ռուբեն Հայրապետյան. Հայկական սպորտը ղեկավարող մարդիկ իրենց գործողություններով ուղղակի վարկաբեկում են այն’

668

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անդրադարձել է Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի կողմից հրապարակված լավագույն մարզիկների ցուցակին, որի լավագույն տասնյակում ոչ մի ֆուտբոլիստ տեղ չէր գտել, իսկ Լեւոն Արոնյանն ընդամենը 4-րդն էր:

«Ինչպես տեղեկացա, այսպես կոչված Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան հերթական անգամ հրապարակել է տարվա լավագույն մարզիկների ցուցակը, որը ոչ այլ ինչ է, քան հայկական սպորտը վարկաբեկելու հերթական և շարունակական փորձ: Այն մարդիկ, ովքեր այսօր ղեկավարում են հայկական սպորտը, իրենց գործողություններով և իրենց մոտեցումներով ուղղակի վարկաբեկում են այն: Սպորտը գավառական խեղկատակությունների ասպարեզ չէ: Սպորտը մի բնագավառ է, որտեղ անթույլատրելի է առաջնորդվել գավառամտությամբ, մարդկանց նսեմացնելով, սեփական պատկերացումները հանրությանը մատուցելով որպես իրողություն: Տարվա լավագույն մարզիկների ցուցակը պետք է արտահայտի այն տրամադրությունները, որոնք Հայաստանի հանրության մոտ առկա են ամբողջ տարվա ընթացքում և ոչ թե այն մարդկանց տրամադրությունները, ովքեր իրենց անհաջողությունները փորձում են քողարկել նմանօրինակ խեղկատակություններով»:

Նախորդ հոդվածը‘Զլաթան Իբրահիմովիչ. Մի խառնեք ինձ քաղաքականությանը’
Հաջորդ հոդվածը‘ՀՅԴ-ն թեկնածու չի առաջադրի ու չի սատարի իշխանության թեկնածուին’