‘Ռուբեն Հայրապետյան. Յան Պոուլսենը մեծ ստախոս է’

1056

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին մարզիչ Յան Պոուլսենը մեծ ստախոս է: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում, պատասխանելով iLur.am-ի հարցին, թե ինչպես կմեկնաբանի Պոուլսենի վերջին հարցազրույցը, հայտարարեց Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը: 

Հիշեցնենք, որ Յան Պոուլսենը դանիական թերթերից մեկին տված հարցազրույցում հայտարարել էր, թե հեռացվել է հավաքականի մարզչի պաշտոնից, որովհետեւ Ռուբեն Հայրապետյանը միանձնյա էր որոշում հավաքականի կազմը, իսկ մարզիչը չի համաձայնել նման պայմանով աշխատել:

«Ես նրան ասել եմ՝ ինչո՞ւ եք խաղացնում վնասվածքով ֆուտբոլիստին: Իր պատասխանը եղել է, որ ֆուտբոլիստն ասում է՝ ես կարող եմ խաղալ: Եթե մարզիչը ֆուտբոլիստի ցանկությամբ է որոշում կազմը, ուրեմն դուք հեռացված եք: Էդ ո՞նց եղավ՝ էն ժամանակ չասեց, հիմա է ասում: Ես երբևիցե չեմ միջամտում հավաքականի կազմին, թե մարզիչը ոնց է կազմում, բայց խաղից հետո միշտ իմ կարծիքը հայտնում եմ, ասում եմ՝ սա սխալ է, սա սենց է: Ես էլ պետք է պահանջեմ իմ ենթականերից, և ես դա անում եմ, իմ գործն է, պարտավոր եմ անել: Նա առհասարակ թույլ ու քնած մարդ է եղել, ինքը չի էլ հասկացել՝ ինչ է խոսացել: Իմ սխալներից մեկն է, որ Պոուլսենին նշանակել եմ գլխավոր մարզիչ, բայց որ էդ տարիքում սուտ են խոսում, դա արդեն շատ վատ ա»,- ասաց Հայրապետյանը:

Նախորդ հոդվածը‘Հունիսի 17-ին կհրավիրվի ԱԺ արտահերթ նստաշրջան’
Հաջորդ հոդվածը‘Կառավարության հաշվետվությունը ընդունվեց խախտումներով անցկացված քվեարկությամբ’