‘
Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նիստում այսօր խորհրդի նախագահ է ընտրվել Ռուբեն Ջաղինյանը: Այս մասին Մեդիամաքս-ի թղթակցին հայտնել է խորհրդի նորանշանակ նախագահը: Մարտին 1-ին Սերժ Սարգսյանի որոշմամբ Ռուբեն Ջաղինյանը նշանակվել էր Հանրային հեռուuտառադիոընկերության խորհրդի անդամ՝ 6 տարի ժամկետով:
‘