‘Ռուբիկ Հակոբյանը՝ Արման Բաբաջյանյանի մասին. Այս տեսակը որևէ սրբություն չի կարող ունենալ’

2688

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը ֆեյսբուքում գրառում է կատարել, որտեղ անդրադառնում է «Ժամանակ» թերթի խմբագիր Արման Բաբաջանյանին և այդ թերթի այսօրվա հրապարակումներից մեկին: Հակոբյանը գրում է.

«Ժամանակ» թերթի խմբագրին

«Ժամանակ» թերթը իր այսօրվա համարում տեղեկություն է տարածել, որ

«Ժառանգության» վարչությունը ինձ խիստ քննադատել ու անձամբ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ ինձ նախատել է, որ ԱԺ մյուս խմբակցությունների ներկայացուցիչների հետ սահմանային դիրքեր այցելելու նպատակով մեկնել եմ Արցախ, որի կազմում են եղել նաև Հովիկ Աբրահամյանը և Սեյրան Օհանյանը: Այն, որ այս լրատվությունը բացարձակ անհեթեթություն է և իրականության հետ որևէ աղերս չունի` դրան չէ, որ ուզում եմ անդրադառնալ: Խոսքս այս թերթի խմբագիր-տեսակին եմ ուզում ուղղել. մարդ, որ բանակում չծառայելու նպատակով կեղծել է փաստաթղթերը, դասալքության համար ՀՀ օրենքներով դատապարտվել և, պարզվում է` դատարանում էլ հարազատ մոր վրա ցուցմունք է տվել, որ մայրն է կեղծել փաստաթղթերը` այս տեսակը, բնականաբար, որևէ սրբություն չի կարող ունենալ` նաև նման «անմեղ» ստեր տարածելու համար: Այ, որ Հայոց բանակից չփախչեր, Հայ զինվորի հետ ծառայելու ընթացքում որոշ տղամարդկային հատկանիշներ ձեռք բերեր, (իսկ, վստահ եմ, որ մարդկանց բամբասելու և նրանց մասին կեղծ լուրեր տարածելու համար բանակում մի քանի դաստիարակիչ ապտակ կստանար զինվորներից` այցելության ընթացքում այդ տեսակին հանդիպեցի դիրքերում), գուցե նման դեպքերում հասկանար, թե որչափ կարևոր է այդ պահին լինել նույն այդ դիրքերում սպանված զինվորի ընկերոջ կողքին, խոնհարվել նրանց առջև… Ես հատկապես եղա այն դիրքում, որտեղ մենք վերջերս տվել էինք երեք զոհ:

Իսկ այդպիսին լինելու համար առնվազն անհրաժեշտ է չլինել Հայոց բանակի դասալիքը, այդ նպատակով չկեղծել փաստաթղթեր, և, որ ամենանողկալին է` հարազատ մոր վրա ցուցմունքներ չտալ: Բայց, ուզում եմ հուսալ, որ ուշ չէ` դեռ կարող է ուղղվել, կարծեմ, դեռ երիտասարդ է: Թե…

Նախորդ հոդվածը‘Քրիստյանո Ռոնալդու. «Կասիլյասը մնում է աշխարհում լավագույնններից մեկը»’
Հաջորդ հոդվածը‘Oրվա լուսանկարը. Սուարեսի առաջին մարզումը թիմի հետ’