‘
ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը հրաժարվել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավարի պաշտոնից: Այս մասին հայտնում է aravot.am-ը:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը հաստատել է տեղեկությունը: Պաշտոնից հրաժարվելու պատճառների վերաբերյալ հարցին ի պատասխան՝ նա ասել է. «Առանց մեկնաբանության»:
‘