‘Ռուբիկ Հակոբյան. Շարժումը ժողովրդի ճնշման տակ պետք է հեռացնի այս իշխանությանը’

711

Պետության համար լավագույն տարբերակն այն է, որ իշխանությունը վերջ տա այդ ինքնասիրահարվածությանը, Աժ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը:

Նրա խոսքով, եթե իշխանությունը պետք է համառորեն շարունակի իր «Ապահով Հայաստանը» կառուցել, Համաժողովրդական շարժումը պետք է ժողովրդի զանգվածային ճնշման տակ հեռացնի այս իշխանությանը:

«Եթե շարունակի իշխանությունը այսպես վարվել, կլինեն արտահերթ նախագահական ընտրություններ: Ես համոզված եմ, որ այդ ճանապարհային քարտեզում կլինի արտահերթ նախագահական ընտրություն», — ասաց Հակոբյանը՝ խոսելով նախօրեին ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հրավիրած խորհրդաժողոբից ստացած տպավորությունների մասին: 

Նախորդ հոդվածը‘Ազգային աղոթքի նախաճաշի ընթացքում ԱՄՆ նախագահը շրջանցել է Հայոց ցեղասպանության թեման’
Հաջորդ հոդվածը‘Կենցաղային վեճի ժամանակ ամուսինը նռնակ է պայթեցրել. Կինն ու երեխան հիվանդանոցում են’