‘«Ռուբինը» հաղթեց «Նեֆթչիին»’

630

Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի երրորդ տուրում Կազանի «Ռուբինը» սեփական դաշտում 1:0 հաշվով հաղթեց Բաքվի «Նեֆթչիին»:

16-րդ րոպեին հանդիպման միակ գնդակը խփեց «Ռուբինի» կիսապաշտպան Ալան Կասաեւը:

Այս հաղթանակից հետո «Ռուբինը» վաստակել է 7 միավոր եւ գլխավորում է H խմբի մրցաշարային աղյուսակը: Ավելի ուշ կկայանա այս խմբի «Ինտեր» — «Պարտիզան» հանդիպումը:

Եվրոպայի լիգա, խմբային մրցաշար, 3-րդ տուր 

«Ռուբին» (Ռուսաստան) — «Նեֆթչի» (Ադրբեջան)` 1:0

Կասաեւ՝ 16

Նախորդ հոդվածը‘Սիրիայում ուղղափառ քահանային առեւանգել եւ սպանել են ‘
Հաջորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյանի հարցազրույցը «Россия 2» հեռուստաընկերությանը’