‘Ռուբլին արժեզրկվում է Ուկրաինայից ստացվող նորությունների ֆոնին’

1071

ՌԴ ԿԲ կողմից հաստատված ռուբլու պաշտոնական փոխարժեքները այսօր կտրուկ աճել են: Հունվարի 27-ի համար հաստատված ԱՄՆ դոլարի փոխարժեքը աճել է 2.2 ռուբլիով: Եվրոն թանկացել է 1.6 ռուբլիով: Այսօր ավելի վաղ արտաժույթի բորսայական փոխարժեքները սկսել են աճել Ուկրաինաից ստացվող նորությունների ֆոնին:

Ինչպես գրում է ՌԲԿ-ն, ռուբլու հերթական արժեզրկման հիմնական պատճառը Ուկրաինայի արևելքում ռազմական հակամարտության վերսկսումն է:

Հիշեցնենք, որ հունվարի 24-ին ուկրաինական Մարիուպոլ քաղաքի գնդակոծման հետևանքով զոհվել է 30 մարդ: Ուկրաինան ռմբակոծման մեջ մեղադրել է Դոնբասի անջատողականներին, վերջիննսերիս հերքել են մեղադրանքները և փոխադարձ մեղադրանքներ հնչեցրել:

Նախորդ հոդվածը‘Ըստ Հունան Պողոսյանի՝ Արամ Մանուկյանի դեմ հարձակումը բացահայտվել է «տաք հետքերով» ‘
Հաջորդ հոդվածը‘Նալբանդյանը կարծում է, որ ԱԳՆ-ն ադեկվատ է ‘