‘Ռուբլին դանդաղ ամրապնդում է դիրքերը դոլարի ու եվրոյի համեմատ ‘

1206

Մոսկվայի բորսայում այսօր կայացած առեւտրի արդյունքում ռուբլու դիրքերն ամրապնդվել են դոլարի ու եվրոյի համեմատ: Դոլարի փոխարժեքը անկում է գրանցել 11 կոպեկով, իսկ եվրոն՝ 15 կոպեկով, կազմելով համապատասխանաբար 46,24 եւ 57,74 ռուբլի մեկ դոլարի եւ մեկ եվրոյի դիմաց, տեղեկացնում է Interfax-ը:  

Փորձագետների կարծիքով, ռուբլու դիրքերն ամրապնդվում են ՌԴ Կենտրոնական բանկի՝ լիկվիդայնությունը սահմանափակելու միջոցառումների արդյունքում, ինչպես նաեւ՝ ֆոնդային շուկայի բարենպաստ դինամիկայի ֆոնին: Ռուբլու ամրապնդումը զսպում է նավթի էժանացումը՝ լոնդոնյան ICE Futures բորսայում Brent մակնիշի նավթի՝ դեկտեմբերյան ֆյուչրսներն առավոտյան անկում են գրանցել՝ կազմելով $81 մեկ բարելի դիմաց: Brent-ի գինը 30 տոկոս անկում է գրանցել տարեկան ամենաբարձր մակարդակի համեմատ, որը գրանցվել էր հունիսին:  

 

Նախորդ հոդվածը‘ԱԺ հերթական քառօրյան (ուղիղ)’
Հաջորդ հոդվածը‘Գյումրի-Երևան Մ-1 ավտոճանապարհին տեղադրված են եղել ճանապարհային երթևեկության բոլոր անհրաժեշտ նշանները. Նախարարություն’