‘
«Նյուքասլի», «Չելսիի» և «Թերեքի» նախկին գլխավոր մարզիչ Ռուդ Գուլիտը քննադատել է «Մանչեսթր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալին, իր կարծիքով, անգրագետ տրանսֆերային քաղաքականության համար:
«Ընհդհանրապես անհասկանալի է, թե ինչպես կարող է այդպիսի փորձառու և հաջողակ մարզիչը մրցաշրջանին մոտենալ առանց ձեռք բերելու ուժեղ կենտրոնական պաշտպաններ: Վան Գալի կատարած տրանսֆերներն ինձ պարզապես ապշեցրին: Ձեռք բերել միայն միջին և հարձակման գծի խաղացողներ. սա նշանակում է , որ դու թերագնահատում ես Պրեմիեր լիգան:
Եթե ուզում ես պայքարել ամենաբարձր մակարդակով, պետք է ամեն ինչ սկսել հիմքից, իսկ տանիքը կառուցել ամենավերջում: Վան Գալը հակառակն է արել:
Վիդիչի և Ֆերդինանդի հեռանալուց հետո ակնհայտ էր, որ պետք են նոր պաշտպաններ: Նա ուներ 200 մլն: Եվ, եթե դու դրա մի մասը չես ծախսում ուժեղ և փորձառու պաշտպաններ ձեռք բերելու համար, ուրեմն դու ԱՊԼ-ի մասին սխալ պատկերացում ունես»,–ասել է Գուլիտը անգլիական լրատվամիջոցներին:.
‘