‘Ռուհանի. Մենք չենք հրաժարվի մեր միջուկային իրավունքներից’

1106

Իրանը «մի գրամ անգամ» չի հրաժարվի միջուկային ծրագրի իր իրավունքից, հոգևորականների առջև ելույթ ունենալով՝ հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին,  այսօր տեղեկացրել է Mehr News գործակալությունը:

Ռուհանին վճռական մեկնաբանություններ է արել Նյու Յորքում Իրանի և ԵՄ արտաքին գործերի նախարարներ Մոհամեդ Ջավադ Զարիֆի և Քեթիրն Էշթոնի հանդիպման նախօրեին: Հանդիպումը նախատեսված է սեպտեմբերի վերջին, և դրա համար առիթ կծառայի Իրանի Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունների վերսկսման պայմանների քննարկումը:

«Մեր կառավարությունը չի հրաժարի միջուկային ծրագիր ունենլու ժողովրդի իրավունքից»,- հայտարարել է Ռուհանին՝ բառացիորեն կրկնելով իր նախորդի՝ Մահմուդ Ահմադինեժադի խոսքերը: Ռուհանին ընդգծել է, որ արևմտյան երկրները պետք է հասկանան, որ հաջողության չեն հասնի պատժամիջոցների և Իրանի նկատմամբ ճնշումներ գործադրելու միջոցով: Նա ասել է, որ եթե Արևմուտքը միջուկային բանակցություններում օգտագործի «տրամաբանության, բանականության և փոխըմբռնման լեզուն», Թեհրանը պատրաստ է պատասխանել իմաստնության, խոհեմության և տրամաբանության լեզվով, փոխանցում է mignews.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Հաագայում սկսվել է Քենիայի փոխնախագահի դատավարությունը’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիա. Եթե Ասադը չպատժվի, նա կշարունակի «կոտորածը»’