‘Ռումբի մասին կատակած լեհ թոշակառուն տուգանք կվճարի’

1481

Լեհաստանում «կատակասեր» թոշակառուն, ով օրեր առաջ հայտարարել էր, թե Վարշավայից Եգիպտոսի Խուրգադա քաղաք թռչող օդանավում ռումբ է տեղադրել, ստիպված կլինի տուգանք վճարել:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 19-ին ինքնաթիռը ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել Բուլղարիայում` ինքնաթիռում ռումբի առկայության մասին ահազանգից հետո: Ալկոհոլի ազդեցության տակ գտնվող 64-ամյա լեհ թոշակառուն հայտարարել էր, թե ինքն իր հետ օդանավ ռումբ է բերել: Հետագայում թոշակառուն հայտարարել է, թե ընդամենը կատակել է, սակայն, դա նրան չի փրկել. նա մի քանի օր է անցկացրել Բուլղարիայի բանտերից մեկում:

 

 

Նախորդ հոդվածը‘Տաջիկստանում առաջարկում են նախագահին «խաղաղության հիմնադրի» տիտղոս շնորհել’
Հաջորդ հոդվածը‘Հոսանքի անջատման դեմ բողոքած ուզբեկ ուսուցչին ձերբակալել են միասեռականության մեղադրանքով’