‘Ռումենիգեն՝ Կրիշտիանու Ռոնալդուի ծառայություններով հետաքրքրվելու մասին’

1120

Մյունխենի «Բավարիա»-ի ղեկավար կազմի ներկայացուցիչ Կառլ-Հայնց Ռումենիգեն մեկնաբանել է մամուլում տեղ գտած այն լուրերը, ըստ որոնց՝ գերմանական ակումբի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերը:

««Բավարիա»-ի հետաքրքրությունը Ռոնալդուո՞վ: Մենք ցանկանում ենք մեկընդմիշտ պարզաբանել, որ այդ խոսակցությունները զուրկ են որևէ հիմնավորումից: Դրանք հորինվածքների շարքից են»,- Ռումենիգեի խոսքերն է փոխանցում Spox-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ իր դեմ ներկայացված հարկային մեղադրանքների պատճառով Կրիշտիանու Ռոնալդուն ցանկանում է լքել մադրիդյան ակումբը և իր այդ որոշման մասին հայտնել է նաև «արքայական» ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին:

Նախորդ հոդվածը‘Երկրպագուները ստորագրահավաք են սկսել՝ Ռոնալդուի հարկային տույժերը ներելու խնդրանքով’
Հաջորդ հոդվածը‘Լուկա Մոդրիչին մինչև հինգ տարվա ազատազրկում է սպառնում’