‘Ռումենիգե. «Գվարդիոլան հանճար է»’

803

«Բավարիայի» ղեկավար մարմնի ներկայացուցիչ Կարլ-Հայնց Ռումենիգեն հայտարարել է, որ «Բավարիայի» ներկայիս խաղը մեծ մասամբ հիմնված է նախկին գլխավոր մարզիչ Լուի վան Գալի աշխատանքի և խաղային սխեմաների վրա: Ռումինգեն չի մոռացել նաև գովեստի խոսքեր ասել թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի հասցեին:

«Գվարդիոլան հանճար է, սակայն, երբ վերլուծում ես մեր թիմի խաղը` հիմնված գնդակի վերահսկման վրա, հասկանում ես, որ «թելերը» տանում են դեպի վան Գալ: Ժամանակին մենք վան Գալի հետ պայամանագիր ստորագրեցինք, որպեսզի նա թիմ բերի խաղային նոր փիլիսոփայություն: Դա նրան հաջողվեց»,- Ռումինգեի խոսքերը մեջբերում են միջագային ԶԼՄ-ները:

Ռումինգեն ասել է նաև, որ «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությանն իր կարծիքն է հարցրել հոլանդացի մասնագետի մասին և դրվատաքի խոսքեր է ասել, սակայն խորհուրդ է տվել անգլիացիներին համբերությամբ լցվել և պատրաստ լինել դժվարություններին:


Հավելենք` Լուի վան Գալը «Բավարիան» մարզել է 2009-2011 թվականների ընթացքում: 2009-2010 մրցաշրջանում այս թիմը դարձել է Գերմանիայի առաջնության չեմպիոն, գավաթակիր, հասել է մինչև Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ, որտեղ 0:2 հաշվով պարտվել է «Ինտերին»:

Նախորդ հոդվածը‘Նախարարը պնդում է, որ դեղերը չեն թանկանա, դեղարտադրողների միությունը ապացուցում է հակառակը’
Հաջորդ հոդվածը‘Ընդդիմությունը բավական հիմնավոր պատճառներով է քննադատել սահմանադրական փոփոխությունները. Վենետիկի հանձնաժողովի քարտուղար’