‘Ռումինական քաղաքը զատիկների կողմից ենթարկվել է գրոհի ‘

913

Ռումինիայի արևմուտքում գտնվող Լիպովա քաղաքը ենթարկվել է զատիկների արշավանքի, հաղորդել է UPI-ն: Տեղացիները պատմել են, որ իրենց տները հազարավոր միջատներ են հեղեղել: Ընդ որում՝ շենքեր ներխուժելու համար զատիկներին հերիք է եղել մի քանի րոպեն:

Քաղաքապետը հայտնել է, որ իշխանությունները փորձում են միջատների դեմ պայքարել թունաքիմիկատներով, բայց դրանք բավարար չեն՝ արշավանքին հակահարված տալու համար:

Տեղացի կենսաբան Միխայ Պասկուի կարծիքով՝ այս պոպուլյացիոն բումը կապված է այս տարի տիղմի առատությամբ, որը զատիկների հիմնական սնունդն է: Պասկուն նաև կարծում է, որ եթե մեղմ ձմեռ լինի, ապա զատիկների առատության խնդիրն ավելի կխորանա: Փոխանցում է lenta.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘Օբաման չինացիների վրա ռեփերի և անբան մարդու տպավորություն է թողել’
Հաջորդ հոդվածը‘Քանի դեռ չես մեռել (ֆոտոշարք)’