‘
Ֆուտբոլի Ռումինիայի ազգային հավաքականի գերմանացի մարզիչ Քրիստոֆ Դաումը հույս էր հայտնել, որ աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստանի ազգային թիմի հետ մրցավեճում Բուխարեստի «Նացիոնալ» մարզադաշատը լեփ-լեցուն է լինելու:
Կարևորագույն խաղից առաջ սակայն Բուխարեստում կարծես թե սրերով են տրամադրված իրենց ազգային հավաքականի դեմ: Ըստ ռումինական մամուլի այս պահին վաճառվել է ընդամենը 20 հազար տոմս և ըստ ամենայնի Հայաստանի հավաքականի հետ մրցավեճում «Նացիոնալ արենան» կիսով չափ դատարկ է լինելու:
Նույն աղբյուրի համաձայն ռումիացի երկրպագուների մեծ մասը ուղղակի բոյկոտում է Դաումին, որի գլխավորությամբ Ռումինիան ընթացիկ ընտրական փուլում սեփական հարկի տակ ոչ մի հաղթանակ չի տարել: Նշենք, որ «Նացիոնալ արենան» տեղավորում է 55 հազար հանդիսական:
‘