‘Ռումինիայի ամենահարուստ մարդը դատապարտվել է՝ նախագահական ընտրարշավի ապօրինի ֆինանսավորման համար’

1076

Բուխարեստի վճռաբեկ դատարանը Ռումինիայի ամենահարուստ մարդուն՝ միլիարդատեր Իոան Նիկուլաեին դատապարտել է երկուսուկես տարվա ազատազրկման՝ 2009 թ. նախագահական ընտրարշավի ապօրինի ֆինասավորման համար: Այդ մասին ասվում է հրապարակված դատավճռում, որը բողոքարկման ենթակա չէ:

Գործարարի հետ միասին՝ դատապարտվել է նաև Ռումինիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախկին ֆունկցիոներ Գեորգե Ստանկուն: Հետաքննության տվյալներով՝ նա Նիկուլաեից ստացել է մեկ միլիոն եվրո՝ այդ կուսակցության առաջնորդ Միրչի Ջոանեի ընտրարշավի համար, որն այդ ժամանակ ընտրություններում պարտություն է կրել Տրայան Բեսեսկուից: Ֆինանսական օգնության դիմաց Նիկուլաեն խնդրել է, որ Ջոանեն, հաղթանակի դեպքում, էկոնոմիկայի նախարարությունում նշանակի իր մտերիմ մարդկանց՝ իր նախագծերի լոբբինգն իրականացնելու նպատակով:

Փոխանցում է ТАСС-ը: 

Նախորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյանը՝ «Բորուսիայի» հավանական մեկնարկային կազմում’
Հաջորդ հոդվածը‘Լրագրողը դիկտոֆոն չէ, որ լուսաբանի Սերժ Սարգսյանի լռությունը (Տեսանյութ)’