‘
Մոլդովան կարող է վերջին պահին հրաժարվել Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումից: Նման մտավախություն է հայտնել Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուն Մոլդովայի խորհրդարանի խոսնակ Իգոր Կորմանի հետ հանդիպմանը, տեղեկացնում է Panarmenian.net-ը՝ վկայակոչելով ռուսաստանյան «Ռոսբալտը»:
Ըստ նրա, Մոլդովայում կարող է կրկնվել հայկական սցենարը, երբ Երևանը եվրաինտեգրմանը գերադասեց ինտեգրումը Մաքսային միությանը: «Դուք տեսաք, թե ինչ արեց Հայաստանը, իրավիճակը շրջելով 24 ժամվա ընթացքում»,- նշել է նա:
Ռումինիայի նախագահը հավաստիացրել է, որ մոլդովական ընդդիմության արձագանքից հասկացել է, որ նրանք կտրականապես դեմ են այն համաձայնագրերին, որոնք պետք է նախաստորագրվելու են Վիլնյուսում: «…Դուք գրեթե հայրենասիրական առաքելություն ունեք՝ մնալ իշխանությունում 2014-2015 թթ. ընտրություններից հետո, որպեսզի կարողանաք վավերացնել համաձայնագրերն ու նույնիսկ կյանքի կոչել դրանք, քանի որ հակառակ դեպքում դրանք կմնան զուտ որպես հեքիաթ»,- հավելել է Բասեսկուն:
‘