‘
Ռումինիայի նախագահ Տրայան Բեսեսկուն վարչապետ Վիկտոր Պոնտային մեղադրել է այն բանում, որ նա նախկինում եղել է հատուկ ծառայությունների աշխատակից , հաղորդել է Associated Press-ը: Կառավարության ղեկավարը բոլոր մեղադրանքները հերքել է:
Ռումինիայի ղեկավարի տվյալներով՝ 1997-2001 թթ. ընթացքում Պոնտան, որ այն ժամանակ զբաղեցնում էր դատախազի պաշտոնը և որպես այդպիսին՝ պայքար էր մղում կոռուպցիայի դեմ, միևնույն ժամանակ Ռումինիայի արտաքին հետախուզական ծառայության աշխատակից էր և աշխատում էր «ծածկի տակ»: Ոչ մի ապացույց Բեսեսկուն, իհարկե, չի ներկայացրել, սակայն խոստացել է դա անել առաջին իսկ պահանջի դեպքում:
Նոյեմբերի 2-ին Ռումինիայում նախագահական ընտրություններ են նախատեսված: Սոցիալ-դեմոկրատ Պոնտան համարվում է քարոզարշավի ֆավորիտը: Բեսեսկուն չի առաջադրվել, քանի որ օրենքն արգելում է այդ պաշտոնն զբաղեցնել երկու ժամկետից ավելի:
Փոխանցում է lenta.ru-ն:
‘