‘Ռումինիայի նախագահ. Երկրի նոր նպատակը Մոլդովայի հետ միավորումն է ‘

634

Մոլդովայի հետ միավորումը պետք է դառնա Ռումինիայի արտաքին քաղաքականության երրորդ կարևորագույն նախագիծը՝ ՆԱՏՕ մուտք գործելուց և ԵՄ-ին միանալուց հետո, ռումինական հեռուստատեսության եթերից հայտարարել է երկրի նախագահ Տրայան Բեսեսկուն: «Մենք ցանկանում ենք ունենալ միասնական պետություն»,- հայտարարել է Բեսեսկուն:

Բեսեսկուի հայտարարությունն արվել է վիլնյուսյան «Արևելյան գործընկերություն» գագաթնաժողովի նախօրեին, որտեղ նախատեսված է, որ Մոլդովան նախաստորագրելու է ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը: Համաձայնագրի առանցքային կետը ազատ առևտրի գոտու ստեղծումն է Մոլդովայի և ԵՄ-ի միջև:

«Արևելյան գործընկերությունը» Եվրամիության նախագիծն է, որի նպատակն է ԵՄ-ի մերձեցումը նախկին ԽՍՀՄ վեց երկրների՝ Ուկրաինայի, Մոլդովայի, Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Բելառուսի հետ, փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Այսօր մեկնարկում է վիլնյուսյան գագաթնաժողովը’
Հաջորդ հոդվածը‘Այսօր մեկնարկում է «Հեռուստամարաթոն-2013»-ը ‘