‘Ռումինիայում կասեցվել է մարդկանց առևանգմամբ զբաղվող հանցավոր ցանցի գործունեությունը’

1693

Մարդկանց առևանգմամբ զբաղվող հանցավոր ցանցի վերացման լայնածավալ գործողություն է իրականացվել Ռումինիայում: Հինգ շղթայակապ գերիներ (այդ թվում՝ երեխաներ) են հայտնաբերվել Բերևոյեշ գյուղում:

Գործողությունը ձեռնարկել է Ռումինիայի կազմակերպված հանցավորության և ահաբեկչության դեմ պայքարի վարչությունը, որը պարզել է, որ 2008 թվականից սկսած՝ գնչուական մի քանի կլանների անդամներ մարդկանց, փաստորեն, ստրկացրել են՝ առևանգելով նրանց կամ օգտվելով նրանց խոցելի վիճակից: Նորահայտ ստրկատերերի զոհերի թվում եղել են ֆիզիկական կամ հոգեկան խնդիրներ ունեցողներ, անչափահասներ, ֆինանսական նեղ կացության մեջ գտնվող մարդիկ:

Բերևոյեշում անցկացված գործողության արդյունքում կատարվել են ձերբակալություններ, 40 հոգու նկատմամբ քրեական գործեր են հարուցվել: Կասկածյալների մոտ կատարված խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել է 50 հազար եվրո և մեկ կիլոգրամ ոսկի: Ձերբակալվածները հերքել են իրենց մեղքը:

Պարզվել է, որ հանցավոր խմբավորումները փոխանակել են գերիներին կամ վաճառել իրար: Ոմանց աշխատանք են խոստացել, այնուհետև վերցրել են փաստաթղթերը, մյուսներին պարզապես առևանգել են հասարակական վայրերից կամ նույնիսկ իրենց տներից: Որպեսզի ստիպեն իրենց ենթարկվել՝ գերիներին ծեծել են, ստորացրել ու խոշտանգել, կերակրել են թերմացքներով, իսկ գիշերները շղթայել են և փակի տակ պահել: Շատերը ստրկության մեջ են անցկացրել ամիսներ կամ նույնիսկ մի քանի տարի:

Փոխանցում է euronews-ը:

 

Նախորդ հոդվածը‘Ռուսաստան-ՆԱՏՕ. «Խորը և կայուն տարաձայնություններ»’
Հաջորդ հոդվածը‘Ասադ. Պուտինը ոչ մի անգամ ինձ չի խնդրել թողնել պաշտոնը’