‘
Ռումինիայի արդարադատության նախարարությունը պահանջել է պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել հինգ նախկին նախարարների, որոնք կասկածվում են երկրի ինֆորմատիզացիայի նախագիծն իրականացնելիս կաշառք վերցնելու մեջ:
Ինչպես երեքշաբթի լրագրողներին հայտնել են Ազգային հակակոռուպցիոն վարչությունում, ցուցակում են տեղեկատվական տեխնոլոգիաների նախկին նախարարը, կրթության երկու նախկին նախարարներ, ֆինանսների նախարարության նախկին ղեկավարը և էկոնոմիկայի նախկին նախարարը:
Ընդհանուր առմամբ՝ վերջին տարիներին Ռումինիայում կոռուպցիայի մեղադրանքով դատապարտվել են մի շարք պաշտոնյաներ, այդ թվում՝ երկրի նախկին վարչապետ Ադրիան Նեստասեն, մի քանի նախարարներ, ինչպես նաև՝ ոստիկանության և մաքսային ծառայության տասնյակ աշխատակիցներ: Իրավապահների նշանառության տակ է հայտնվել նաև երկրի նախագահ Տրայան Բեսեսկուն: Ռումինիայի վարչապետ Վիկտոր Պոնտան հայտարարել է, որ երկրի ղեկավարը կանգնելու է դատարանի առաջ՝ այն բանից հետո, երբ տարեվերջին լքի պաշտոնը և զրկվի անձեռնմխելիությունից: Փոխանցում է ТАСС-ը:
‘