‘Ռումինիայում ռեակտորի վթարային անջատում է տեղի ունեցել ատոմային էլեկտրակայանում ‘

569

Հունվարի 9-ի երեկոյան ռեակտորի վթարային անջատում է տեղի ունեցել Ռումինիայի «Չեռնավոդե» ատոմային էլեկտրակայանում: Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը, այդ մասին ասված է ատոմակայանի օպերատորի` Nuclearelectrica ընկերության հաղորդագրության մեջ:

«Ռեակտորն աշխատանքը դադարեցրել է էլեկտրական գեներատորի սառեցման համակարգում խախտումների պատճառով»,- նշվում է փաստաթղթում: Դրանում ասվում է, որ միջադեպը որեւեէ լուրջ հետեւանք չի ունեցել: Երկու ռեակտորներից մեկի անջատման հետեւանքով ատոմակայանում էլեկտրականության արտադրությունը կրճատվել է երկու անգամ:

«Չեռնավոդե»-ն Ռումինիայի միակ ատոմային էլեկտրակայանն է, որը շահագործման է հանձնվել 1996 թվականին: Այն ունի կանադական արտադրության երկու ռեակտոր` յուրաքանչյուրը 700 մեգավատ հզորությամբ, որոնք արտադրում են Ռումինիայի կողմից սպառվող էլեկտրաէներգիայի մոտավորապես 20 տոկոսը:

Նախորդ հոդվածը‘Քաղաքապետարան. Ողջ գիշերվա ընթացքում փողոցներն ու մայթերը մշակվել են աղով և ավազով’
Հաջորդ հոդվածը‘Շտեֆան Ֆյուլե. Ստեփանակերտի օդանավակայանի հարցը պետք է լուծվի դիվանագիտական ճանապարհով’