Աշխարհի նախկին առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը պարտություն է կրել Փարիզում ընթացող Masters մրցաշարի եզրափակիչում։
Վճռորոշ խաղում սերբ թենիսիստը պարտվեց դանիացի Հոլգեր Ռունին՝ բաց թողնելով կարիերայի 91-րդ տիտղոսը նվաճելու հնարավորությունը։
2 ժամ 34 րոպե տևած հանդիպումն ավարտվել է 3:6, 6:3, 7:5 հաշվով՝ հօգուտ 19-ամյա Ռունեի։
Ռունեն նվաճեց իր երրորդ տիտղոսը այս մրցաշրջանում և կարիերայում: