‘
«Մանչեսթեր Յունայթեդը» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ մտադիր է բաժանվել իր հարձակվող Ուեյն Ռունիից, հաղորդում է The Telegraph-ը: Մանկունյանցիները պատրաստ է 27-ամյա հարձակվողին վաճառել 20 միլիոն ֆունտով:
Ռունիի հնարավոր վաճառքի գլխավոր պատճառ է համարվում ակումբի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի դժգոհությունը ֆուտբոլիստի խաղից եւ աշխատանքից:
Նշենք, որ ամռանը Ռունիին ձեռք բերելու առաջարկ է պատրաստվում անել ՊՍԺ-ն: Փարիզյան ակումբը պատրաստ է այդ տրանսֆերի համար հատկացնել 46 միլիոն եվրո:
‘