‘Ռունիի որդին հորը խնդրել է՝ գնել Վարդիի մարզաշապիկը’

937

«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի հարձակվող Ուեյն Ռունիի որդին՝ Կայ Ռունին, հորը խնդրել է՝ իր համար մարզաշապիկ գնել «Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդիի անունով:

«Իմ տղաներից մեկն ինձ խնդրել է իր համար Անգլիայի հավաքականի մարզաշապիկ գնել Վարդիի ազգանունով», — Ռունիի խոսքերն է մեջբերում The Sun-ը:

Ռունին, որն Անգլիայի հավաքականի ավագն է նաև, վնասվածքի պատճառով բաց թողեց երկու ընկերական խաղերը Գերմանիայի (3-2) և Հոլանդիայի (1-2) հավաքականների հետ: Վարդին կարողացավ աչքի ընկնել երկու խաղերում էլ:

Նախորդ հոդվածը‘ Ռոյս. «Գյոտցեն խելացի է, և գիտի՝ ինչն ավելի լավ կլինի իր ապագայի համար»’
Հաջորդ հոդվածը‘Բելգիա. Մահապարտները ծրագրել էին վարչապետի սպանությունը’