‘Ռունին Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նոր ավագն է’

702

«Մանչեսթր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին Անգլիայի ֆուտբոլի բազգային հավաքականի նոր ավագն է: Այս մասին տեղեկանում ենք ակումբի թվիթերյան պաշտոնական էջից: Հարձակվողը այս պաշտոնում փոխարինել է Ստիվեն Ջերարդին, ով իր ընկերների՝ Ֆրենկ Լեմպարդի և Էշլի Քոուլի հետ ավարտել է միջազգային կարիերան: Անգլիայի ընտրանու մարզիչ Ռոյ Հոջսոնի խոսքերով, այս ընտրությունն այնքան ակնհայտ էր, և ոչ ոք Ռունիից շատ արժանի չէր ավագի թևկապին:

 Ուեյն Ռունին խոստովանել է, որ իր համար մեծ պատիվ է հավաքականի ավագ նշանակվելը:

«Անգլիայի հավաքականի ավագ դառնալն իսկական երազանք էր: Ես հպարտ եմ, որ այս պաշտոնն եմ ձեռք բերել: Փոքր ժամանակ սիրում էի հեռուստացույցով դիտել Անգլիայի հավաքականի խաղերը, այդ ժամանակ շատ էի երազում խաղալ իմ երկրի համար, իսկ հիմա ես ավագ եմ դարձել: Սա գերազանցեց իմ ամենահամարձակ երազանքները: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Հոջսոնից ու ողջ մարզչական շտաբից այսպիսի վստահության համար»:

Նախորդ հոդվածը‘Կառավարությունը փորձում է մաքրել նոր օֆշորային սկանդալի հետքերը’
Հաջորդ հոդվածը‘Ադրբենջանցիները քարեր են նետել «Պարտիզանի» ավտոբուսի ուղղությամբ’