‘Ռունին սկսել է կրել իր պատիժը. ֆուտբոլիստը 100 ժամ անվճար կաշխատի ծերանոցում’

2378

«Էվերթոնի» ու Անգլիայի հավաքականի հարձակվող Ուեյն Ռունին սկսել է կրել իր պատիժը և կատարել դատարանի կողմից հանձնարարված հասարակական աշխատանքը, ըստ որի, ֆուտբոլիստը ծերանոցում 100 ժամ անվճար հասարակական աշխատանք կկատարի: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:

Աղբյուրի փոխանցմամբ ֆուտբոլիստը ներկել է ծերանոցի նստարանները:

Հիշեցնենք, որ 31-ամյա ֆուտբոլիստը մեքենան վարել էր անսթափ վիճակում, ինչի պատճառով 2 տարով զրկվել էր վարորդական իրավունքից: 

Նախորդ հոդվածը‘Մունդիալ-2018, որակավորման փուլ. Իտալիայի հավաքականը մասնակցի անցումային խաղերի ‘
Հաջորդ հոդվածը‘AS. Նեյմարն ՈՒԵՖԱ-ին խնդրել է «Բարսելոնա»-ին հեռացնել Չեմպիոնների լիգայից’