‘
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին գովասանքով է խոսել թիմի նորեկ Զլատան Իբրահիմովիչի մասին։
-Անհամբերությամբ սպասում եմ Իբրահիմովիչի հետ խաղալու հնարավորությանը, քանի որ նա բաց է թողնում Չինաստանի հավաքը։ Զլատանը վերջին տասը տարիների աշխարհի լավագույն հարձակվողներից է։ Նա հաղթել է իր բոլոր թիմերի հետ։ Բացի այդ, Զլատանը յուրօրինակ բնավորություն ունի։
Հույս ունեմ՝ մենք լավ հարաբերություններ կունենանք և կկարողանանք միասին հաջողությունների հասնել,-Ռունիի խոսքը մեջբերված է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքից։
‘