‘Ռունի. «Ազնիվ չէ ամեն ինչ բարդել Լուի վան Գալի վրա»’

858

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին կոչ է արել ընթացիկ մրցաշրջանում թիմի անհաջողությունների համար չմեղադրել միայն գլխավոր մարզիչ Լուի վան Գալին:

-Ազնիվ չէ ամեն ինչ բարդել Լուի վան Գալի վրա: Խաղադաշտ դուրս են գալիս ֆուտբոլիստները, ովքեր ավելի շատ են մեղավոր, քան լրատվամիջոցները գրում են: Պետք է ընդունել քննադատությունը, եթե դրան արժանի ես, բայց մենք միշտ ցանկանում ենք հաղթել և դրա համար անում ենք հնարավոր ամեն ինչ: Մարզիչը մեզ մեծ ազատություն է տվել, ինչը կարծում եմ՝ նկատելի է,-Ռունիի խոսքը մեջբերված է «ESPN»-ից:

Նախորդ հոդվածը‘Արսեն Ջուլֆալակյանը` Վեհբի Էմրեի և Համիդ Քափլանի անվան մրցաշարի հաղթող’
Հաջորդ հոդվածը‘Անրի «Ման. Յունայթեդը» ղեկավարությանը կոչ է անում հեռացնել Լուի վան Գալին և հրավիրել Մոուրինյուին’