‘Ռունի. Ամեն ինչ կանեի, որպեսզի Պոչետինոն գլխավորեր ՄՅՈւ-ն’

1279

«Դի Սի Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին, որը նախկինում հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդում», կարծում է, որ «Տոտենհեմի» ներկայիս գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչենտինոն իդեալական թեկնածու կլինի «կարմիր սատանաների» համար.

«Նախ պետք է հնարավորություն տալ Սուլշերին և տեսնել նրա աշխատանքի արդյունքը: Սակայն, եթե ես հնարավորություն ունենայի ընտրելու «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչին, ապա ամեն ինչ կանեի, որպեսզի ՄՅՈւ-ի ղեկը ստանձներ Մաուրիսիո Պոչենտինոն:

Վերջին 20-30 տարում «Մանչեսթեր Յունայթեդը» հիմնվում է երիտասարդ խաղացողների վրա: Պոչետինոն կարողանում է առավելագույնը քաղել իր խաղացողներից` անկախ նրանց տարիքից»,- Ռունիի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:

Նախորդ հոդվածը‘Ռոյս. Խոստանում եմ, որ երբեք չեմ տեղափոխվի «Բավարիա»’
Հաջորդ հոդվածը‘Ռասիզմի դրսևորման դեպքում Ա Սերիայի խաղերը կդադարեցվեն’