‘Ռունի. «Մարզիչն ինձ հանձնարարել էր ավելի շատ առաջ գնալ, ներխուժել մրցակցի տուգանային հրապարակ»’

637

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ուեյն Ռունին կարծիք է հայտնել Անգլիայի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի` «Նյուքասլ»-ի դեմ կայացած խաղի մասին, որտեղ մանկունիանցիները 3-1 հաշվով հաղթանակ տարան, իսկ Ռունին դարձավ դուբլի հեղինակ.

«Հարձակողական կիսապաշտպանի դիրքում շատ անգամ էի խաղացել, և գիտեմ, թե ինչ է պետք անել, երբ հայտնվում ես այս դերում: Մարզիչն ինձ հանձնարարել էր ավելի շատ առաջ գնալ, ներխուժել մրցակցի տուգանային հրապարակ:

Բոլորն են հիշում, թե ինչպես էր Պոլ Սքոուլզը խաղում այս դիրքում իր ողջ կարիերայի ընթացքում. նա իր մոտ էր պահում գնդակը, խաղում էր ամբողջ խաղադաշտով, փոխանցումներ էր կատարում և ներխուժում էր ազատ տարածությունները: Ես փորձեցի հենց այդ ոճով գործել: Հիանալի է, որ կարողացա գոլեր խփել, իսկ թիմը հաղթեց: Հիացած եմ այդ խաղով:

Ընդհանուր առմամբ, մենք լավ գործեցինք և հիանալի հաղթանակ տարանք: Ցավում եմ, որ գոլ բաց թողեցինք խաղավերջում, բայց երեք միավորն իհարկե գոհացնում է»,- Ռունիի խոսքերն է փոխանցում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտոնական կայքը:

Նախորդ հոդվածը‘Forbes-ն անվանել է 2014 թ. հոլիվուդյան ամենաեկամտաբեր դերասաններին’
Հաջորդ հոդվածը‘Ռոնալդու. « Ուզում եմ, որ կրկնենք այս տարվա բոլոր հաջողություններն ու դրան գումարենք նոր ձեռքբերումները»’