‘
Հարավային ռազմական օկրուգի մամլո ծառայության փոխանցմամբ, ռուսական զինված ուժերի զինծառայողը Հայաստանում պատահաբար սպանել է ծառայակցին, ապա ինքնասպան եղել: Նշվում է, որ «Հայաստանում գտնվող Ալագյազի պոլիգոնում հոկտեմբերի 23-ին անցկացված պարապմունքներից հետո, զենքը հանձնելիս, պայմանագրային զինծառայողը անվտանգության կանոնների կոպիտ խախտմամբ պատահաբար կրակոց է արձակել ավտոմատից, մահացու վիրավորելով մեկ այլ պայմանագրային զինծառայողի»:
«Վախենալով իր կատարածից, ինչպես նաև ծառայակցի մահվան համար պատասխանատվությունից, կրակոց արձակած զինծառայողը ինքնասպանություն է գործել: Տեղի ունեցածի հանգամանքները պարզելու համար տեղում աշխատում է Հարվային ռազմական օկրուգի հանձնաժողովը»,- ասված է հաղորդագրության մեջ:
‘