‘Ռուսական գազի մատակարարումը Հայաստան վերականգնվել է ‘

882

Վրաստանի տարածքով ռուսական բնական գազի մատակարարումը Հայաստան օգոստոսի 27-ին, ժամը 10։45-ից լիովին վերականգնվել է, ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ  ընկերության մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը:

Նրա խոսքով, օգոստոսի 27-ին, առավոտյան ժամը 5-ից գազի մատակարարումը դադարեցվել էր «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայր գազատարի վթարավերականգնողական աշխատանքների կապակցությամբ: «Ծագել էր ոչ մեծ խնդիր, որն արագ վերացվել է», — նշել է  մամուլի քարտուղարը:

Հիշեցնենք, որ ռուսական գազի տարանցման դիմաց Վրաստանն ստանում է Հայաստան մատակարարվող գազի ընդհանուր ծավալի 10 տոկոսը: Հանրապետության մաքսային ծառայության տվյալներով, 2014 թվականի առաջին կիսամյակում Հայաստան է մտել 1 376,9 մլրդ խմ բնական գազ և 287,3 մլն դոլարի խառնուրդ, ինչը  9%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: 2013 թվականի հունվար-հունիս ամիսներին հանրապետություն է ներմուծվել 1 310,4 մլն խմ բնական գազ և խառնուրդ: Ռուսաստանից Հայաստան է ներմուծվել 1 182,5 մլն խմ (9% աճ) գազ`250,6 մլն դոլար մաքսային արժեքով (8,8% անկում), Իրանից` 194,5 մլն խմ (14% անկում)`  36,7 մլն դոլար մաքսային արժեքով (9,6% անկում): 

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանի սահմանը հատած ՀՀ քաղաքացու մասին տեղեկությունները չեն հաստատվում’
Հաջորդ հոդվածը‘Դպրոցի միջոցները յուրացրած տնօրենը վերընտրվել է. Մրցույթը չեղյալ է ճանաչվել’