‘
Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը համաձայնել է, որ եկող տարի մայիսի 9-ին Երկրորդ համաշխարհային պատերազմի 70-ամյակի առթիվ Երևանում շքերթ անցկացնեն ռուսական զորքերը, գրում է «Ժողովուրդը»: Համաձայնությունը ձեռք է բերվել ՀՀ պաշտպանության նախարարի և ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի միջև։ Լուրը տարածել են ռուսական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով ՌԴ ՊՆ հաղորդագրությանը, որի համաձայն` Երևանում շքերթին մասնակցելու են ՌԴ 102-րդ ռազմակայանի անձնակազմը և ռազմական տեխնիկան:
«Իրավիճակի ողբերգությունն ամբողջացնում է այն փաստը, որ այս մասին ՀՀ քաղաքացիներն իմանում են ՌԴ ՊՆ-ի տարածած հաղորդագրությունից: Այլ կերպ ասած՝ ով որոշել է, նա էլ հաղորդագրություն է տարածել: Իսկ ՀՀ ՊՆ-ն այս դեպքում ենթարկվողի դերում է»,– գրում է թերթը:
‘