‘Ռուսական ռազմաբազայի զորավարժարանները մաքրվեցին պայթյունավտանգ առարկաներից’

554

Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայում ինժեներական ծառայության ստորաբաժանումները ավարտել են Կամխուդ և Ալագյազ ուսումնավարժական համալիրների համատարած մաքրումը պայթյունավտանգ առարկաներից:

Ռուսաստանի զինված ուժերի Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ամսվա ընթացքում հիշյալ համալիրներում և ռազմաբազայի հրաձգարաններում մաքրվել է ավելի քան 400 հեկտար տարածք, աշխատանքներում ներգրավվել են համապատասխան ստորաբաժանումների շուրջ 100 մասնագետներ, գործի է դրվել մեկ տասնյակից ավելի միավոր հատուկ և ռազմական տեխնիկա:

Հայտնաբերված ավելի քան 3 հազար պայթյունավտանգ առարկաները ոչնչացվել են տեղում:

Նախորդ հոդվածը‘Նոյեմբերի 25-ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 404.23 դրամ/դոլար’
Հաջորդ հոդվածը‘Թեհրանը նոտա է հղել Բաքվին’