‘
Մոսկվան ԱՄՆ-ի հրամանատարությամբ Սիրիայում կռվող ռազմական կոալիցիային մեղադրել է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումից սիրիական Ռաքքան ազատագրելու գործողության ընթացքում այդ քաղաքը «երկրի երեսից ջնջելու» մեջ:
Մարդու իրավունքների պաշտպանության մոնիթորինգի սիրիական կենտրոնը հոկտեմբերի 17-ին հայտարարել է քաղաքի լիակատար ազատագրումը: Ավելի ուշ այդ լուրը հաստատել է Սիրիայի «Դեմոկրատական ուժերը», որը նույնպես հայտարարել է, որ վերահսկողություն է ձեռք բերել Դեյր-էզ-Զոր նահանգում ամենախոշոր Ալ-Օմար նավթահանքի նկատմամբ:
Ռուսաստանի ՊՆ-ն Ռաքքայի ազատագրման գործողությունը համեմատել է Երկրորդ համաշխարհային պատերազմում Դրեզդենի ճակատագրի հետ:
«ԱՄՆ-ի վարչակազմի ներկայացուցիչների խրոխտ հայտարարությունները Ռաքքայում ԻՊ-ի դեմ «նշանակալի հաղթանակի» մասին տարակուսանք են հարուցում»,- ասվում է ռուսաստանյան պաշտպանական գերատեսչության հայտարարության մեջ:
Վաշինգտոնը, Փարիզը և Բեռլինը հայտարարում են Ռաքքային տասնյակ միլիոնավոր դոլար ու եվրո հատկացնելու մասին՝ իբր՝ «քաղաքում խաղաղ կյանքը վերականգնելու համար», սակայն ռուսաստանյան կողմը դա բացատրում է «շուտափույթ կերպով ԱՄՆ-ի և «կոալիցիայի» ավիացիայի բարբարոսական ռմբակոծությունների հետքերը թաքցնելու» ցանկությամբ, «որոնք Ռաքքայի ավերակների տակ թաղել են ԻՊ-ից ազատագրված Ռաքքայի հազարավոր խաղաղ բնակիչների»:
Փոխանցում է BBC-ն:
‘