‘
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀԱՀ-ից Մոսկվա ճանապարհին՝ ինքնաթիռից, Սև ծովի շրջանում անսպասելի զորավարժություններ սկսելու հրաման է արձակել, փոխանցում է РИА Новости-ն:
«Առավոտյան 4:00-ին նախագահը ինքնաթիռում էր: Նա վերադառնում էր Դուրբանից, որտեղ մասնակցում էր БРИКС-ի գագաթնաժողովին: Վաղ առավոտյան՝ ժամը չորսին, պաշտպանության նախարարին փակ ծրար հանձնեցին, որը բացելուց հետո նա ծանոթացավ նախագահի հրամանին»,- ասել է ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Մամլո խոսնակը չի պատասխանել լրագրողների այն հարցին, թե նախարարն ինչպես է արձագանքել Պուտինի հրամանին՝ ասելով, դա հարկավոր է պարզել հենց իրենից:
‘