‘
Ռուսաստանը բացատրել է, թե ինչու է արգելել եվրոպացի պատգամավորին մուտք գործել երկիր:
Ռեբեկա Հարմսին արգելել են մուտք գործել Ռուսաստան, որովհետև նա այն «սև ցուցակում» է, որը կազմվել է ի պատասախան Եվրամիության պատժամիջոցների: Այդ մասին հայտարարել է Եվրամիությունում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Չիժովը: Նա հերքել է այն ենթադրությունները, թե մուտքի արգելքը կապված է եվրապատգամավորի ցանկության հետ՝ մասնակցելու ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյի դատավարությանը:
Իր հերթին՝ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը, ինչպես և ցանկացած այլ երկիր, իրավունք ունի սահմանը փակել առանձին անձանց համար՝ առանց պատճառները բացատրելու: Փոխանցում է echo.msk.ru-ն:
‘