‘Ռուսաստանը դադարեցրել է Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզումը’

2074

‘

Ռուսաստանը դադարեցրել է իր տարածքում Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզումը։ Այդ մասին «Ազատության»-ը փոխանցել են Հայաստանի ոստիկանությունից՝ նշելով, որ համապատասխան դիմումն արդեն ստացել են Ռուսաստանի իրավապահներից։ 

Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսի 3-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ է ներգրավվել այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ 2008 թվականին տապալել է սահմանադրական կարգը: Հարությունյանի հանդեպ միջազգային հետախուզում էր հայտարարվել: 

Տեղեկություններ էին շրջանառվել դրանից հետո, որ Հարությունյանը գտնվում է ՌԴ-ում, իսկ ռուսական մամուլում էլ տեղեկատվություն տպագրվեց, որ Հարությունյանը 2002 թվականից ՌԴ քաղաքացի է:

‘

Նախորդ հոդվածը‘Հնդկաստանի գերագույն դատարանն օրինականացրել է համասեռական կապերը’
Հաջորդ հոդվածը‘«Լիվերպուլը» մտադիր է ձեռք բերել ՊՍԺ-ի ֆուտբոլիստին’