Ռուսաստանը զրկվել է 2023 թվականին տափօղակով հոկեյի աշխարհի առաջնությունն ընդունելու իրավունքից, հաղորդում է Հոկեյի միջազգային ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Որոշումն ընդունվել է Ցյուրիխում տեղի ունեցած ՀՄՖ-ի Խորհրդի նիստում։ Որոշումը հիմնավորվել է մասնակիցների եւ երկրպագուների անվտանգության նկատառումներով։
Առաջնությունը պետք է անցկացվեր 2023թ․ մայիսին Սանկտ Պետերբուրգում։
Ավելի վաղ Ռուսաստանը զրկվել էր նաեւ տափօղակով հոկեյի 2023թ․ աշխարհի երիտասարդական առաջնության անցկացման իրավունքից։